18:23 4 հուլիսի, 2024Պորտուգալիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 22-ամյա պաշտպան Նունու Մենդեշը հույս է հայտնել, որ պորտուգալացիների ավագ, սաուդյան «Ալ Նասրի» խաղացող Կրիշտիանու Ռոնալդուի համար Եվրո-2024-ը կավարտվի տիտղոսով։ 39-ամյա հարձակվողը հաստատել է, որ իր վերջին մասնակցությունն է Եվրոպայի առաջնությունը։
«Այն, որ Ռոնալդուի համար վերջին մրցելույթն է Եվրոպայի առաջնություններում, կարող է մղել մեզ ավելի եռանդուն խաղ ցուցադրելու։ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ռոնալդուն տիտղոսով հեռանա»,- Մենդեշի խոսքը մեջբերում է A Bola-ն։
Ռոնալդուն պատմության մեջ միակն է, որը 6 անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերին 2004 թվականից։
Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Պորտուգալիան հուլիսի 5-ին կմրցի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.