Եվրո-2024․ Նիդերլանդների թիմը դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

21:53   2 հուլիսի, 2024

Նիդերլանդների հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ։ Մյունխենում տեղի ունեցած 1/8 եզրափակիչի նախավերջին խաղում հոլանդացիները 3:0 հաշվով հաղթեցին Ռումինիայի հավաքականին։

20-րդ րոպեին աչքի ընկավ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն (տեսանյութ)։

63-րդ րոպեին Կոդի Գակպոն եւս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։

83-րդ րոպեին Կոդի Գակպոյի փոխանցումից հետո Ռոնալդ Կումանի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Դոնիել Մալենը (տեսանյութ)։

Ավելացված երրորդ րոպեին էլ Դոնիել Մալենը ձեւակերպեց դուբլ՝ 3:0 (տեսանյութ):

Նիդերլանդների թիմը քառորդ եզրափակիչում կմրցի Ավստրիա - Թուրքիա դիմակայության հաղթողի հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.