09:34 2 հուլիսի, 2024Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաստատել է, որ Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ը վերջին ԵԱ-ն է իր կարիերայում։
«Իհարկե, սա իմ վերջին ԵԱ-ն է, բայց դա հիմա ինձ չի անհանգստացնում։ Կարեւորը հիմա ջերմեռանդ լինելն է։ Ես միշտ առավելագույնը կանեմ Պորտուգալիայի հավաքականի խաղաշապիկի համար ամբողջ կյանքում։ Պետք է պատասխանատվություն վերցնել։
Ֆրանսիայի դեմ կլինի շատ բարդ պայքար։ Նրանք ֆավորիտներից են։ Բայց մենք նետվելու են ճակատամարտի։ Թիմում ամեն ինչ կարգին է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Metro-ն։
1/8 եզրափակիչում Պորտուգալիան հետխաղային 11-մետրանոցներով 3:0 հաշվով հաղթել է Սլովենիային։ 3 սեյվ է կատարել «Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտան։ Գոլերը խփել են Ռոնալդուն, Բրունու Ֆերնանդեշն ու Բերնարդու Սիլվան։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով։
Քառորդ եզրափակիչի Պորտուգալիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.