12:43 1 հուլիսի, 2024Անգլիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» 30-ամյա հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» 21-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի գոլը Սլովակիայի դեմ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի ավելացված ժամանակում։ Այդ գոլի շնորհիվ պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, եւ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը հաղթեց Հարի Քեյնի գոլի շնորհիվ։
«Կարծում եմ՝ Բելինգեմի գոլը լավագույններից մեկն է մեր հավաքականի պատմության մեջ։ Նա հրաշալի խաղացող է։ Դա ցույց է տալիս, որ Բելինգեմը կարող է վճռական պահերին պատասխանատվություն ստանձնել»,- Քեյնի խոսքը մեջբերում է Yahoo Sports-ը։
Բելինգեմը երկրորդ գոլը խփեց Եվրո-2024-ում։ Խմբային փուլի առաջին տուրում Անգլիան նրա գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել էր Սերբիային։
Moment of magic from Jude #EURO2024 | @BellinghamJude pic.twitter.com/KVL10nISHK
— UEFA EURO 2024 (@EURO2024) July 1, 2024
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.