12:12 30 հունիսի, 2024Գերմանիայի հավաքականի 36-ամյա գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է 2։0 հաշվով հաղթանակը դանիացիների նկատմամբ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում։
«Խելահեղ մրցախաղ էր։ Առաջին 20 րոպեները լավագույնն էին մեր կատարմամբ այս մրցաշարում, հետո սկսվեց ամպրոպ, հետո կարծում էինք, որ հետ ենք հաշվի մեջ։
Առաջին խաղակեսի որոշ դրվագներում մեր թիմը կայուն չէր պաշտպանությունում եւ Էրիկսենն ազատ գոտիներ էր գտնում։
Ընդմիջումից հետո մենք սկսեցինք գործել շատ ավելի լավ։ Միշտ հաճելի է հաղթել առանց գոլ բաց թողնելու։ Ես հպարտանում եմ այս թիմով։ Նրանք սկսում են հասկանալ, թե իրականում ինչքան լավ ֆուտբոլիստներ են»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Քառորդ եզրափակիչում Գերմանիայի մրցակիցը կլինի Իսպանիա - Վրաստան դիմակայության հաղթողը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.