Եվրո-2024․ Շվեյցարիան հեշտ հաղթանակ տարավ Իտալիայի նկատմամբ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

21:53   29 հունիսի, 2024

Շվեյցարիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակիչի խաղում Մուրատ Յակինի գլխավորած թիմը Բեռլինում 2:0 հաշվով հաղթեց Եվրո-2020-ի չեմպիոն Իտալիայի հավաքականին։

37-րդ րոպեին Իտալիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի խաղացող Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը գրավեց իտալական «Բոլոնիայի» կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը, որին գոլային փոխանցում կատարեց գերմանական «Աուգսբուրգի» կիսապաշտպան Ռուբեն Վարգասը (տեսանյութ)։

Երկրորդ խաղակեսի հենց առաջին րոպեին շվեյցարացիների երկրորդ գոլը խփեց «Աուգսբուրգի» կիսապաշտպան Ռուբեն Վարգասը՝ հաշիվը դարձնելով 2:0 (տեսանյութ):  Գոլային փոխանցումը կատարեց «Բոլոնիայի» կիսապաշտպան Միխել Էբիշերը։

Շվեյցարիան քառորդ եզրափակիչում կմրցի Անգլիա - Սլովակիա դիմակայության հաղթողի հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.