00:29 29 հունիսի, 2024Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է Սլովակիայի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում։
«Արդեն կարեւոր չէ, թե ինչ է կատարվել նախորդ հանդիպումներում։ Մենք ունենք հենման կետեր, որոնք մեզ կմղեն առաջ։ Հիմա նոր փորձություն է, մրցաշարի նոր փուլ։ Այստեղ արդեն ամեն հանդիպում առանձին է եւ կարող է անսպասելի շրջադարձ ունենալ։
Սլովակիան բարձր պրեսինգի է դիմում, հուսալի պաշտպանվում է։ Պետք է կարողանալ դուրս գալ նրանց պրեսինգի տակից։ Բարդագույն փորձություն կլինի»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Անգլիա - Սլովակիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.