16:36 28 հունիսի, 2024Նիդերլանդների հավաքականի եւ անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքը մեկնաբանել է մասնակցությունը Եվրո-2024-ին։ Խմբային փուլի երրորդ տուրի խաղում Ավստրիային 2:3 հաշվով պարտվելուց հետո Նիդերլանդների հավաքականը հայրենիքում արժանացել էր սուր քննադատության։
«Ես հիմար չեմ եւ գիտեմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ եւ աշխատում եմ այդ ուղղությամբ։ Հասկանում ենք քննադատությունը։ Ավստրիայի դեմ ամբողջ թիմը վատ խաղաց, բայց ես իմ մասին կխոսեմ եւ կասեմ, որ կարող եմ ավելի մեծ ներդրում ունենալ այստեղ։ Ոչինչ չընթացավ մեր մարտավարությամբ։ Սուր խոսակցություն ենք ունեցել մարզիչների հետ։
Հնարավոր է՝ մենք գերագնահատում ենք մեզ։ Եթե շարունակենք այսպես, ապա դուրս կմնանք եւ կնստենք տանը, իսկ մենք դա չենք ուզում»,- Վան Դեյքի խոսքը մեջբերում է Reuters-ը։
1/8 եզրափակիչում Նիդերլանդների հավաքականը հուլիսի 2-ին կմրցի Ռումինիայի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.