11:14 28 հունիսի, 2024Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն ոգեւորել է թիմակիցներին՝ վստահություն հայտնելով, որ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում կարող են հաղթել աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, հաղորդում է Goal.com-ը։
«Ամեն ինչ կարգին է։ Մենք կարող ենք հաղթել հաջորդ խաղում Ֆրանսիային։ Ամեն ինչ լավ է»,- ասել է Դե Բրունեն թիմակիցներին։
Խմբային փուլի երրորդ տուրում բելգիացիները չէին կարողացել հաղթել Ուկրաինային (0:0), որը դուրս չի եկել փլեյ-օֆֆ։
2018թ․ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Բելգիան Ֆրանսիային պարտվել էր 0:1 հաշվով, 2021թ․ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում՝ 2:3 հաշվով։
Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի Ֆրանսիա - Բելգիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.