18:46 27 հունիսի, 2024Ֆուտբոլի Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն արձագանքել է Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում երկրպագուների կողմից սուլոցների արժանանալուն։ Բելգիան 0:0 հաշվով էր խաղացել Ուկրաինայի հետ։
«Իհարկե, մենք զարմացած ենք, որ երկրպագուները սուլեցին մեզ։ Մենք պարտվեցինք առաջին խաղում, բայց հետո հրաշալի խաղացինք Ռումինիայի դեմ, եւ երկրպագուները երջանիկ էին։
Ուկրաինայի դեմ ծանր խաղ էր, բայց մենք միտված էինք հաղթանակի։ Ֆուտբոլիստները առավելագույն ջանք գործադրեցին։ Մենք սկզբնամասում կարող էինք գոլ խփել, բայց եթե երկրպագուները սուլում են, ստիպված ենք համակերպվել»,- Տեդեսկոյի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Բելգիայի հավաքականը E խմբում գրավել է երկրորդ տեղը եւ 1/8 եզրափակիչում հուլիսի 1-ին կմրցի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հետ։ Ռումինիան գրավել է առաջին տեղը, Սլովակիան երրորդ տեղից է դուրս եկել փլեյ-օֆֆ։ Ուկրաինան լքել է պայքարը։ Չորս թիմերն էլ վաստակել էին 4 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.