15:43 27 հունիսի, 2024Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է Վրաստանի թիմից կրած 0:2 հաշվով պարտությունը Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում։
«Արագ գոլն ազդեց սկզբնամասում մեր խաղի վրա։ Որոշակի ժամանակ պահանջվեց մեր խաղը գտնելու համար։ Մենք մտադիր էինք ինտենսիվ սկսել խաղը, բայց մրցակիցը փոխեց մեր ծրագրերը։
Վերջին փոխանցումներում եւ մրցակցի դարպասի մոտ հստակ չէինք գործում։ Նրանց դարպասապահն անհավանական խաղաց։ Նրանք արժանի էին հաղթանակի։
Վրաստանի համար սա եզրափակիչ էր, իսկ մենք ընդամենը քայլ կատարեցինք դեպի 1/8 եզրափակիչ։ Սա եւս ազդեց արդյունքի վրա»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
1/8 եզրափակիչում Վրաստանը հունիսի 30-ին կմրցի Իսպանիայի հետ։ Պորտուգալիան հուլիսի 1-ին կխաղա Սլովենիայի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.