01:27  ,  25 հունիսի, 2024

Մոդրիչը՝ ԵԱ-ում գոլ խփած ավագագույն ֆուտբոլիստ (ֆոտո, վիդեո)

Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերում գոլ խփած ավագագույն ֆուտբոլիստը։

Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում խորվաթները 1:1 հաշվով ոչ ոքի խաղացին Իտալիայի հավաքականի հետ։ Լուկա Մոդրիչը գոլի հեղինակ դարձավ (տեսանյութ) 38 տարեկան եւ 289 օրականում։

Նա գերազանցեց Ավստրիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Իվիցա Վաստիչի ցուցանիշը։ Եվրո-2008-ում Վաստիչը գոլ էր խփել 38 տարեկան եւ 257 օրականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English