09:05  ,  21 հունիսի, 2024

Եվրո-2024. Օրվա հանդիպումները

Գերմանիայում անցկացվող Եվրո-2024-ում հունիսի 21-ին կշարունակվեն խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները։

E խմբում Սլովակիայի հավաքականը կմրցի Ուկրաինայի հետ։

Առաջին տուրում Սլովակիան 1:0 հաշվով հաղթել էր Բելգիային, Ուկրաինան 0:3 հաշվով պարտվել էր ռումինացիներին։

D խմբում Լեհաստանը կխաղա Ավստրիայի, Նիդերլանդները՝ Ֆրանսիայի հետ։

Առաջին տուրում լեհերը 1:2 հաշվով պարտվել էին հոլանդացիներին, Ֆրանսիան 1:0 հաշվով հաղթել էր ավստրիացիներին։

E խումբ

Սլովակիա - Ուկրաինա՝ 17:00

D խումբ

Լեհաստան - Ավստրիա՝ 20:00

Նիդերլանդներ - Ֆրանսիա՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով