18:57  ,  20 հունիսի, 2024

Եվրո-2024․ Սերբիան վերջին վայրկյաններին խուսափեց պարտությունից Սլովենիայի հետ խաղում (տեսանյութ)

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Սլովենիայի հավաքականը Մյունխենում մրցեց սերբերի հետ եւ վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը։

69-րդ րոպեին սերբերի դարպասը գրավեց սլովենական «Ցելիեի» պաշտպան Ժան Կարնիչնիկը (տեսանյութ

Սերբերի պատասխան գոլն ավելացված 6-րդ րոպեին խփեց իտալական «Միլանի» հարձակվող Լուկա Յովիչը (տեսանյութ

Սլովենիան 2 միավորով C խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։ Սերբիան 1 միավորով վերջինն է։ Մեկ հանդիպում անցկացրած Անգլիան 3 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տուրի խաղում կմցրի Դանիայի հետ, որն ունի 1 միավոր։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Եվրո-2024, С խումբ, երկրորդ տուր

Սլովենիա - Սերբիա՝ 1:1

Ժան Կարնիչնիկ, 69 - Լուկա Յովիչ, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News