00:22  ,  19 հունիսի, 2024

Արտյոմ Ավանեսյանը՝ «Նոայի» խաղացող

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոային» է միացել կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։ Նա Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է։ Նախորդ 4 մրցաշրջանում Ավանեսյանը հանդես է եկել Հայաստանի առաջնությունում՝ խաղալով «Փյունիկում» ու «Արարատ-Արմենիայում»։

Հայաստանի բարձրագույն լիգայում 24-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 122 խաղ ու դարձել 9 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով