Ֆուտբոլի Եվրո-2024-ին խմբային փուլի առաջին տուրում Թուրքիայի հավաքականը Դորտմունդում մրցեց Վրաստանի թիմի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։
25-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ֆեներբահչեի» պաշտպան Մերտ Մյուլդուրը (տեսանյութ)։ 2 րոպե անց Վրաստանի թիմի դարպասը գրավեց նաեւ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Քենան Յիլդիզը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ (տեսանյութ)։
32-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ջորժ Միկաուտաձեն (տեսանյութ)։
Առաջին անգամ Եվրոպայի առաջնության մասնակցող Վրաստանի հավաքականը խփեց առաջին գոլը խոշոր մրցաշարերում։
65-րդ րոպեին Թուրքիայի թիմի հաղթական գոլը խփեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը (տեսանյութ)։
Ավելացված ժամանակում աչքի ընկավ «Գալաթասարայի» հարձակվող Քերեմ Աքթուրօղլուն։
Goal-saving block. A full-pitch sprint to score.
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 18, 2024
Türkiye refused to give up the 3 points #LastMinuteMoments | @Hublot pic.twitter.com/yuR61sAWDl
F խմբի առաջին տուրի մյուս խաղում կմրցեն Պորտուգալիայի եւ Չեխիայի հավաքականները։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Եվրո-2024, F խումբ, առաջին տուր
Թուրքիա - Վրաստան՝ 3:1
Մերտ Մյուլդոր, 25, Արդա Գյուլեր, 65, Քերեմ Աքթուրօղլու, 90+7 - Ժորժ Միկաուտաձե, 32
Perfektion ft. @10ardaguler. #EURO2024 | #TURGEO | #TUR pic.twitter.com/ppBFZ5gEdM
— UEFA EURO 2024 DE (@EURO2024DE) June 18, 2024
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի