21:57  ,  18 հունիսի, 2024

Եվրո-2024. Թուրքիան ուժեղ էր Վրաստանից, Գյուլերի սուպերգոլը (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրո-2024-ին խմբային փուլի առաջին տուրում Թուրքիայի հավաքականը Դորտմունդում մրցեց Վրաստանի թիմի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։

25-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ֆեներբահչեի» պաշտպան Մերտ Մյուլդուրը (տեսանյութ)։ 2 րոպե անց Վրաստանի թիմի դարպասը գրավեց նաեւ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Քենան Յիլդիզը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ (տեսանյութ

32-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ջորժ Միկաուտաձեն (տեսանյութ

Առաջին անգամ Եվրոպայի առաջնության մասնակցող Վրաստանի հավաքականը խփեց առաջին գոլը խոշոր մրցաշարերում։

65-րդ րոպեին Թուրքիայի թիմի հաղթական գոլը խփեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը (տեսանյութ

Ավելացված ժամանակում աչքի ընկավ «Գալաթասարայի» հարձակվող Քերեմ Աքթուրօղլուն։

F խմբի առաջին տուրի մյուս խաղում կմրցեն Պորտուգալիայի եւ Չեխիայի հավաքականները։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Եվրո-2024, F խումբ, առաջին տուր

Թուրքիա - Վրաստան՝ 3:1

Մերտ Մյուլդոր, 25, Արդա Գյուլեր, 65, Քերեմ Աքթուրօղլու, 90+7 - Ժորժ Միկաուտաձե, 32

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով