10:22  ,  18 հունիսի, 2024

«Բոստոն Սելթիքսը»՝ NBA-ի ամենատիտղոսակիր ակումբ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի եզրափակիչ շարքում «Դալլաս Մավերիքսին» 4:1 հաշվով հաղթելու շնորհիվ «Բոստոն Սելթիքսը» դարձավ NBA-ի ամենատիտղոսակիր ակումբը՝ 18 չեմպիոնական տիտղոս։

Երկրորդ տեղում է «Լոս Անջելես Լեյքերսը», որը 17 անգամ է դարձել չեմպիոն։ Երրորդ տեղում է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը»՝ 7 տիտղոս։

Նախորդ անգամ «Բոստոն Սելթիքսը» չեմպիոն էր դարձել 2008-ին՝ եզրափակիչ շարքում 4:2 հաշվով հաղթելով «Լոս Անջելես Լեյքերսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով