08:35  ,  18 հունիսի, 2024

NBA. «Բոստոն Սելթիքսը» 16 տարում առաջին անգամ նվաճեց տիտղոսը (տեսանյութ)

«Բոստոն Սելթիքսը» նվաճեց Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոնի կոչումը։ Փլեյ-օֆֆի եզրափակիչի 5-րդ խաղում «Բոստոն Սելթիքսը» տանը «Դալլաս Մավերիքսին» հաղթեց 106:88 հաշվով։ Շարքի ընդհանուրը հաշիվն է 4։1։

«Բոստոն Սելթիքսի» կազմում ամենաարդյունավետը թեթեւ հարձակվող Ջեյսոն Թեյթումն էր՝ 31 միավոր։ «Դալլաս Մավերիքսից» ամենաարդյունավետը խաղարկող Լուկա Դոնչիչն էր՝ 28 միավոր։

«Բոստոն Սելթիքսը» 16 տարում առաջին անգամ նվաճեց տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English