21:58  ,  17 հունիսի, 2024

Եվրո-2024. Բելգիան պարտվեց սլովակներին (տեսանյութ)

Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում Բելգիայի հավաքականը Ֆրանկֆուրտում մրցեց սլովակների հետ եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։

7-րդ րոպեին Բելգիայի հավաքականի պաշտպանության սխալից օգտվեց չեխական «Սլավիայի» հարձակվող Իվան Շրանցը (տեսանյութ

56-րդ րոպեին իտալական «Ռոմայի» հարձակվող Ռոմելու Լուկակուն գրավեց սլովակների դարպասը (տեսանյութ), սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ (տեսանյութ

86-րդ րոպեին Լուկակուն դարձյալ գրավեց մրցակցի դարպասը, սակայն գոլային փոխանցում կատարած գերմանական «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Լուի Օպենդան ձեռքով էր խաղացել եւ VAR-ի հուշումից հետո գոլը չգրանցվեց (տեսանյութ

E խմբում Սլովակիան 3 միավորով երկրորդն է։ Առաջատարը Ռումինիան է, որը 3:0 հաշվով հաղթել էր Ուկրաինային։

Եվրո-2024, E խումբ, առաջին տուր

Բելգիա - Սլովակիա՝ 0:1

Իվան Շրանց, 7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով