Եվրո-2024. Բելգիան պարտվեց սլովակներին (տեսանյութ)

21:58   17 հունիսի, 2024

Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում Բելգիայի հավաքականը Ֆրանկֆուրտում մրցեց սլովակների հետ եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։

7-րդ րոպեին Բելգիայի հավաքականի պաշտպանության սխալից օգտվեց չեխական «Սլավիայի» հարձակվող Իվան Շրանցը (տեսանյութ)։

56-րդ րոպեին իտալական «Ռոմայի» հարձակվող Ռոմելու Լուկակուն գրավեց սլովակների դարպասը (տեսանյութ), սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ (տեսանյութ)։

86-րդ րոպեին Լուկակուն դարձյալ գրավեց մրցակցի դարպասը, սակայն գոլային փոխանցում կատարած գերմանական «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Լուի Օպենդան ձեռքով էր խաղացել եւ VAR-ի հուշումից հետո գոլը չգրանցվեց (տեսանյութ)։

E խմբում Սլովակիան 3 միավորով երկրորդն է։ Առաջատարը Ռումինիան է, որը 3:0 հաշվով հաղթել էր Ուկրաինային։

Եվրո-2024, E խումբ, առաջին տուր

Բելգիա - Սլովակիա՝ 0:1

Իվան Շրանց, 7



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.