18:52  ,  16 հունիսի, 2024

Եվրո-2024․ Նիդերլանդների կամային հաղթանակը Լեհաստանի նկատմամբ (տեսանյութ)

Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրո-2024-ում Լեհաստանի եւ Նիդերլանդների հավաքականները Համբուրգում անցկացրին խմբային փուլի առաջին տուրի հանդիպումը։ Թիմերն ընդգրկված են D խմբում։ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը։

16-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Լեհաստանի հավաքականի եւ թուրքական «Անթալիասպորի» հարձակվող Ադամ Բուկսան։

29-րդ րոպեին պատասխան գոլը խփեց անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն։

83-րդ րոպեին հոլանդացիների հաղթական գոլը խփեց գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Վաուտ Վեգորստը։  Նա 81-րդ րոպեին փոխարինեց Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպային եւ աչքի ընկավ առաջին հպումով։

D խմբի առաջին տուրի մյուս խաղում հունիսի 17-ին կմրցեն աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի եւ Ավստրիայի հավաքականները։

Եվրո-2024. D խումբ, առաջին տուր

Լեհաստան - Նիդերլանդներ՝ 1:2 (տեսանյութ)

Ադամ Բուկսա, 16 - Կոդի Գակպո, 29, Վաուտ Վեգորստ, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում