17:46  ,  16 հունիսի, 2024

Եվրո-2024. Լեհաստանն ու Նիդերլանդներն առաջին խաղակեսում մեկական գոլ խփեցին (տեսանյութ)

Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրո-2024-ում Լեհաստանի եւ Նիդերլանդների հավաքականները Համբուրգում անցկացնում են խմբային փուլի առաջին տուրի հանդիպումը։ Թիմերըն ընդգրկված են D խմբում։

Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1:1 (տեսանյութ):

16-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Լեհաստանի հավաքականի եւ թուրքական «Անթալիասպորի» հարձակվող Ադամ Բուկսան։

29-րդ րոպեին պատասխան գոլը խփեց անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն։

Ընդմիջում է։

Լեհաստան․ Շչեսնի, Բեդնարկե, Կիվյուր, Սալամոն, Ֆրանկովսկի, Ուրբանսկի, Ռոմանչուկ, Զլավեսկի, Շիմանսկի, Զելինսկի, Բուկսա։

Նիդերլանդներ․ Վերբրյուգեն, Դյումֆրիս, Դ Վրեյ, Վան Դեյք, Ակե, Սխաուտեն, Ռեյնդերս, Վերման, Սիմոնս, Գակպո, Դեպայ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում