21:57  ,  15 հունիսի, 2024

Եվրո-2024. Իսպանիան ուժեղ էր Խորվաթիայից՝ 3:0 (տեսանյութ)

Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում Իսպանիայի հավաքականը Բեռլինում մրցեց Խորվաթիայի հավաքականի հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։

29-րդ րոպեին աչքի ընկավ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան (տեսանյութ), 32-րդ րոպեին խորվաթների դարպասը գրավեց ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը (տեսանյութ

Առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին իսպանացիների երրորդ գոլը խփեց Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը (տեսանյութ):

80-րդ րոպեին 11-մետրանոցի իրավունք ստացավ Խորվաթիայի հավաքականը։ Զագրեբի «Դինամոյի» հարձակվող Բրունո Պետկովիչի հարվածից հետո Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասապահ Ունայ Սիմոնը հետ մղեց հարվածը, խորվաթները տիրեցին գնդակին, Պետկովիչը գրավեց դարպասը, սակայն VAR-ի հուշումից հետո գրանցվեց խաղից դուրս վիճակ (տեսանյութ

B խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի եւ Ալբանիայի հավաքականները, որոնք խաղադաշտ դուրս կգան Երեւանի ժամանակով 23:00-ին։

Եվրո-2024, B խումբ, առաջին տուր

Իսպանիա - Խորվաթիա՝ 3:0 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 29, Ֆաբիան Ռուիս, 32, Դանիել Կարվախալ, 45+2

Չիրացրած 11մ՝ Բրունո Պետկովիչ (Խորվաթիա), 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս