13:14  ,  12 հունիսի, 2024

Լամին Յամալ․ Եվրո-2024-ի ժամանակ պետք է նաեւ դպրոցական տնային առաջադրանքներս գրեմ

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 16-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը պատմել է, որ Գերմանիայում Եվրո-2024-ի ժամանակ պետք է նաեւ դասեր սովորի, քանի որ դեռ աշակերտ է։

«Եվրո-2024-ի ժամանակ պետք է նաեւ դպրոցական տնային առաջադրանքներս գրեմ։ Վերցրել եմ գրքերս։ Ես դեռ պարտադիր միջնակարգի չորրորդ կուրսում եմ սովորում։ Կունենամ նաեւ առցանց դասեր։ Հույս ունեմ՝ ուսուցիչները շատ խիստ չեն լինի»,- Յամալի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Խմբային փուլում Իսպանիայի հավաքականը հունիսի 15-ին կխաղա Խորվաթիայի, հունիսի 20-ին՝ Իտալիայի, հունիսի 24-ին՝ Ալբանիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում