Պաշտպան Եվհենի Ցիմբալյուկը հեռանում է «Ուրարտուից»: Ուկրաինան ներկայացնող ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրն ավարտվել է։ Կողմերը որոշեն են չերկարաձգել այն, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։ Ֆուտբոլիստը միացել էր «Ուրարտուին» 2022 թվականի սեպտեմբերին։
Ցիմբալյուկը «Ուրարտուի» կազմում անցկացրել է 53 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։ 2022/23 մրցաշրջանում Ցիմբալյուկը «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում