09:07  ,  12 հունիսի, 2024

Ռոնալդուն անցկացրեց 1226-րդ հանդիպումը եւ գերազանցեց Սենիի ռեկորդը

Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբային եւ հավաքականների մակարդակում անցկացրեց 1226-րդ հանդիպումը եւ գերազանցեց Բրազիլիայի հավաքականի եւ «Սան Պաուլուի» նախկին դարպասապահ Ռոժերիո Սենիի ռեկորդը՝ 1225 հանդիպում, հաղորդում է Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կայքը։

Պորտուգալիայի հավաքականն ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթել է Իռլանդիային, Ռոնալդուն դարձել է դուբլի հեղինակ։

Ռոնալդուն 698 հանդիպման է մասնակցել Պորտուգալիայի, Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի եւ Սաուդյան Արաբիայի առաջնություններում, նաեւ 101 հանդիպման է մասնակցել այդ երկրների գավաթային եւ Սուպերգավաթի մրցաշարերում։ Նա 220 հանդիպում է անցկացրել միջազգային ակումբային մրցաշարերում եւ  207 հանդիպում՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում։

Ռոնալդուն 130 գոլ է խփել ազգային թիմում, 765 գոլ՝ ակումբային թիմերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում