10:08  ,  12 հունիսի, 2024

Լուիս Ալբերտոն «Լացիոյից» տեղափոխվեց «Ալ Դուհաիլ»

31-ամյա իսպանացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոն իտալական «Լացիոյից» տեղափոխվեց Քաթարի «Ալ Դուհաիլ», հաղորդում է հռոմեական ակումբի կայքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լացիոն» Լուիս Ալբերտոյի տրանսֆերի համար պահանջել է 25 միլիոն եվրո, սակայն գործարքի վերջնական գումարը կազմել է 11 միլիոն եվրո։

Լուիս Ալբերտոն 2016 թվականից էր հանդես գալիս «Լացիոյում»։ Ավարտված ակումբային մրցաշրջանում նա մասնակցել է 44 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Լուիս Ալբերտոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 11 միլիոն եվրո։

Քաթարի ավարտված առաջնությունում «Ալ Դուհաիլը» գրավել է 6-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում