00:39  ,  12 հունիսի, 2024

Պորտուգալիայի հաղթանակը, Ռոնալդուի դուբլը (տեսանյութ)

Եվրո-2024-ին պատրաստվող Պորտուգալիայի հավաքականն ընկերական խաղում հյուրընկալեց Իռլանդիայի թիմին եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

18-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Բարսելոնայի» հարձակվող Ժոաու Ֆելիշը (տեսանյութ), որին գոլային փոխանցում կատարեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։

Ընդմիջումից հետո երկու գեղեցիկ գոլ խփեց սաուդյան «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն աչքի ընկավ 50-րդ (տեսանյութ) եւ 60-րդ (տեսանյութ) րոպեներին։

Առաջին գոլի դրվագում Ռոնալդուին գոլային փոխանցում կատարեց սաուդյան «Ալ Հիլյալի» կիսապաշտպան Ռուբեն Նեւեշը, երկրորդում՝ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան։

Նախորդ ընկերական խաղում պորտուգալացիները 1:2 հաշվով պարտվել էին խորվաթներին։

Եվրո-2024-ի խմբային փուլում Պորտուգալիան կմրցի Չեխիայի (հունիսի 18), Թուրքիայի (հունիսի 22) եւ Վրաստանի (հունիսի 26) հետ։

Ընկերական հանդիպում

Պորտուգալիա - Իռլանդիա՝ 3:0

Ժոաու Ֆելիշ, 18, Ռոնալդու, 50, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում