00:55  ,  11 հունիսի, 2024

Վաչե Մանուկյանի գլխավորած ներդրումային խումբը 400 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկում «Էվերտոնի» համար

Բրիտանահայ Վաչե Մանուկյանի գլխավորած ներդրումային խումբը ցանկանում է ձեռք բերել Լիվերպուլի «Էվերտոն» ֆուտբոլային ակումբը։

ԱՄՆ-ի եւ Պարսից ծոցի արաբական երկրների ներդրողների միավորած կոնսորցիումը պատրաստ է Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի համար վճարել 400 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է The Independent-ը։ «Էվերտոնի» սեփականատեր Ֆարհադ Մոշիրին պատրաստ է վաճառել ակումբը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում «Էվերտոնը» գրավել է 15-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English