Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը Ղազախստանի նկատմամբ Երեւանում տեղի ունեցած ընկերական խաղում։
«Շատ ուրախ եմ, որ այսօր կարողացանք հաղթել եւ ուրախացնել մեր երկրպագուներին: Այս հաղթանակը շատ կարեւոր է մեզ համար: Այն թիմին, նաեւ երկրպագուներին մեծ վստահություն կտա Ազգերի լիգայի մեկնարկից առաջ: Տնային խաղերում մենք իրավունք չունենք պարտվել, պետք է միշտ հաղթենք:
Այսօրվա մրցակիցը շատ լավն էր, ուժեղ թիմ է, ունեն ընտրված ֆուտբոլիստներ: Ես այս հավաքականին հետեւել եմ, երբ նրանք խաղում էին Եվրո-2024-ի որակավորման փուլում: Հաճելի էր նրանց հետ կիսել խաղադաշտը: Ստացվեց հրաշալի խաղ:
Կարծում եմ՝ վերջին խաղերում, բոլորում լավ ենք հանդես եկել, երեւի բացառությամբ Մակեդոնիայի հետ խաղում, որտեղ պարտվեցինք 1:3 հաշվով: Գտնում եմ, որ մեր հավաքականը ճիշտ ճանապարհի վրա է: Ամենակարեւորն այն է, որ շարունակենք այս նույն ոգով»,- ասաց Նաիր Տիկնիզյանը:
Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները C լիգայի չորրորդ խմբում կլինեն Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի եւ Ֆարերյան կղզիների հավաքականները։
Լուսինե Շահբազյան
Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:07 , 24 նոյեմբերի
16:13 , 24 նոյեմբերի
16:02 , 24 նոյեմբերի
15:27 , 24 նոյեմբերի 
14:45 , 24 նոյեմբերի
14:09 , 24 նոյեմբերի
13:11 , 24 նոյեմբերի
12:45 , 24 նոյեմբերի
12:11 , 24 նոյեմբերի
11:23 , 24 նոյեմբերի