00:12 8 հունիսի, 2024Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը Ղազախստանի նկատմամբ Երեւանում տեղի ունեցած ընկերական խաղում։
«Շատ ուրախ եմ, որ այսօր կարողացանք հաղթել եւ ուրախացնել մեր երկրպագուներին: Այս հաղթանակը շատ կարեւոր է մեզ համար: Այն թիմին, նաեւ երկրպագուներին մեծ վստահություն կտա Ազգերի լիգայի մեկնարկից առաջ: Տնային խաղերում մենք իրավունք չունենք պարտվել, պետք է միշտ հաղթենք:
Այսօրվա մրցակիցը շատ լավն էր, ուժեղ թիմ է, ունեն ընտրված ֆուտբոլիստներ: Ես այս հավաքականին հետեւել եմ, երբ նրանք խաղում էին Եվրո-2024-ի որակավորման փուլում: Հաճելի էր նրանց հետ կիսել խաղադաշտը: Ստացվեց հրաշալի խաղ:
Կարծում եմ՝ վերջին խաղերում, բոլորում լավ ենք հանդես եկել, երեւի բացառությամբ Մակեդոնիայի հետ խաղում, որտեղ պարտվեցինք 1:3 հաշվով: Գտնում եմ, որ մեր հավաքականը ճիշտ ճանապարհի վրա է: Ամենակարեւորն այն է, որ շարունակենք այս նույն ոգով»,- ասաց Նաիր Տիկնիզյանը:
Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները C լիգայի չորրորդ խմբում կլինեն Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի եւ Ֆարերյան կղզիների հավաքականները։
Լուսինե Շահբազյան
Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.