00:38  ,  7 հունիսի, 2024

Նիդերլանդների հավաքականի հաղթանակը՝ 4:0 (տեսանյութ)

Եվրո-2024-ին պատրաստվող Նիդերլանդների հավաքականն ընկերական խաղում ընդունեց Կանադայի հավաքականին եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

Աչքի ընկան Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպայը, Գերմանիայի չեմպիոն «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը, գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Վաուտ Վեգորստը եւ անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքը։

Եվրո-2024-ի խմբային փուլում Նիդերլանդների հավաքականի մրցակիցները կլինեն Ֆրանսիան, Լեհաստանն ու Ավստրիան։

Ընկերական հանդիպում

Նիդերլանդներ - Կանադա՝ 4:0 (տեսանյութ)

Մեմֆիս Դեպայ, 50, Ժերեմի Ֆրիմպոնգ, 57, Վաուտ Վեգորստ, 63, Վիրջիլ վան Դեյք, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում