23:29  ,  6 հունիսի, 2024

Հարի Քեյնը՝ «Բավարիայի» ռեկորդակիր

30-ամյա անգլիացի հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է մայիսին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում՝ «Բավարիայի» լավագույն խաղացող, հաղորդում է գերմանական ակումբի կայքը։

Երկրպագուների քվեարկությամբ, Քեյնը ստացել է ձայների 16 տոկոսը՝ առաջ անցնելով կիսապաշտպան Քոնրադ Լայմերից (12 տոկոս) եւ պաշտպան Ալֆոնսո Դեւիսից (12 տոկոս)։

«Բավարիայում» առաջին մրցաշրջանն անցկացրած Քեյնը 5-րդ անգամ ճանաչվեց ամսվա լավագույն խաղացող եւ սահմանեց ակումբային ռեկորդ մեկ մրցաշրջանում ամսվա լավագույն խաղացողի մրցանակների քանակով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում