22:38  ,  6 հունիսի, 2024

Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը՝ Բուդապեշտի մրցաշարի հաղթողները

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի UWW (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա) վարկանիշային մրցաշարում Հայաստանի թիմը նվաճել է 2 ոսկե եւ 1 արծաթե մեդալ։

61 կգ քաշային կարգի եզրափակիչում Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը 4:1 հաշվով պարտության է մատնել Ղրղզստանի ներկայացուցիչ Թաիրբեկ Ժումաշբեկուլուին։

Քառորդ եզրափակիչում Արսեն Հարությունյանը 18:5 հաշվով հաղթել էր վրացի Գիորգի Գոնիաշվիլիին, կիսաեզրափակիչում 7:3 հաշվով ուժեղ էր իրանցի Շահդադ Մարդախեից։

70 կգ քաշային կարգի եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչներ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թեւանյանն ու Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը։ Թեւանյանը հրաժարվել է եզրափակիչից եւ հաղթող է դարձել Անդրեասյանը։

Քառորդ եզրափակիչում Թեւանյանը 11:0 հաշվով հաղթել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Ալիբեկ Օսմոնովին, Անդրեասյանը՝ 9:2 հաշվով ամերիկացի Էվան Հենդերսոնին։

Կիսաեզրափակիչում Թեւանյանը 2:1 հաշվով պարտության էր մատնել վրացի Էդեմի Բոլկվաձեին, Անդրեասյանը՝ 7:6 հաշվով վրացի Ակակի Կեմերտելիձեին։

Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը պատրաստվում են Փարիզի Օլիմպիական խաղերի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում