21:39  ,  6 հունիսի, 2024

Եվրո-2024․ Անգլիայի հավաքականի վերջնական կազմը

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրապարակել է վերջնական կազմը, որը կմասնակցի Եվրո-2024-ին։

Նախնական հայտացուցակից չեն ընդգրկվել Ջեյմս Տրաֆորդը («Բարնլի»), Հարի Մագուայրը («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջարեդ Բրենթուեյթը («Էվերտոն»), Ջարել Կուանսան ու Քյորթիս Ջոնսը (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Ջեք Գրիլիշը («Մանչեսթեր Սիթի») եւ Ջեյմս Մեդիսոնը («Տոտենհեմ»)։

Խմբային փուլում Անգլիայի մրցակիցները կլինեն Սլովենիան, Դանիան ու Սերբիան։

Դարպասապահներ․ Դին Հենդերսոն («Քրիսթալ Փելաս»), Ջորդան Պիկֆորդ («Էվերտոն»), Աարոն Ռամսդեյլ («Արսենալ»):

Պաշտպաններ․ Լյուիս Դանք («Բրայթոն»), Ջո Գոմես («Լիվերպուլ»), Մարկ Գեհի («Քրիսթալ Փելաս»), Էզրի Կոնսա («Աստոն Վիլա»), Լյուկ Շոու («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջոն Սթոունզ («Մանչեսթեր Սիթի»), Կիրան Տրիպիեր («Նյուքասլ Յունայթեդ»), Կայլ Ուոքեր («Մանչեսթեր Սիթի»)։

Կիսապաշտպաններ․ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ»), Քոնոր Գալագեր («Չելսի»), Կոբի Մայնու («Մանչեսթեր Յունայթեդ»), Դեքլան Ռայս («Արսենալ»), Ադամ Ուորթոն («Քրիսթալ Փելաս»)։

Հարձակվողներ․ Ջարոդ Բոուեն («Վեստ Հեմ»), Էբերեչի Էզե («Քրիսթալ Փելաս»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Էնթոնի Գորդոն («Նյուքասլ Յունայթեդ»), Հարի Քեյն («Բավարիա»), Քոուլ Փալմեր («Չելսի»), Բուկայո Սակա («Արսենալ»), Այվան Թոնի («Բրենթֆորդ»), Օլի Ուոթքինս («Աստոն Վիլա»)։

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում