19:45  ,  6 հունիսի, 2024

Եվրո-2024. Իտալիայի հավաքականի վերջնական կազմը

Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին հրապարակել է վերջնական կազմը, որը կմասնակցի Եվրո-2024-ին։

Նախնական հայտացուցակից դուրս են մնացել Իվան Պրովեդելը («Լացիո») եւ Ռիկարդո Օրսոլինին («Բոլոնիա»)։

Պաշտպաններ Ֆրանչեսկո Աչերբին («Ինտեր») ու Ջորջո Սկալվինին («Ատալանտա») վնասվածքներ ունեն։ Նրանց փոխարեն պաշտպանների թվում ընդգրկվել է Ֆեդերիկո Գատին («Յուվենտուս»)։

Խմբային փուլում Իտալիայի մրցակիցները կլինեն Խորվաթիան, Իսպանիան ու Ալբանիան։

Դարպասապահներ․ Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ), Ալեքս Մերետ («Նապոլի»),  Գուլիելմո Վիկարիո («Տոտենհեմ»)։

Պաշտպաններ․ Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Ռաուլ Բելանովա («Տորինո»), Ալեսանդրո Բուոնջորնո («Տորինո»), Ռիկարդո Կալաֆիորի («Բոլոնիա»), Անդրեա Կամբյասո («Յուվենտուս»), Մատեո Դարմիան («Ինտեր»), Ջովանի Դի Լորենցո («Նապոլի»), Ֆեդերիկո Դիմարկո («Ինտեր»), Ֆեդերիկո Գատի («Յուվենտուս»), Ջանլուկա Մանչինի («Ռոմա»)։

Կիսապաշտպաններ․ Նիկոլո Բարելա («Ինտեր»), Բրիան Կրիստանտե («Ռոմա»), Նիկոլո Ֆաջիոլի («Յուվենտուս»), Միխայել Ֆոլորունշո («Էլադա Վերոնա»), Դավիդե Ֆրատեզի («Ինտեր»), Ժորժինյո («Արսենալ»), Լորենցո Պելեգրինի («Ռոմա»)։

Հարձակվողներ․ Ֆեդերիկո Կիեզա («Յուվենտուս»), Ստեֆան Էլ-Շաարավի («Ռոմա»), Ջակոմո Ռասպադորի («Նապոլի»), Մատեո Ռետեգի («Ջենոա»), Ջանլուկա Սկամակա («Ատալանտա»), Մատիա Ձականյի («Լացիո»)։

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English