18:41  ,  6 հունիսի, 2024

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը պատրաստվում է Ղազախստանի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 7-ին եւ կմեկնարկի 20:00-ին։

Նախորդ ընկերական խաղում Հայաստանի հավաքականը Լյուբլյանայում 1:2 հաշվով պարտվել է Սլովենիայի թիմին, որը պատրաստվում է Եվրո-2024-ին։

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով