17:51  ,  6 հունիսի, 2024

Ժիրայր Շաղոյան․ Վաղվա խաղում կփորձենք հաղթել

Սլովենիայի հետ խաղում կարող էինք հաղթել: Վաղվա խաղում կփորձենք հաղթել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը:

«Կարող էինք հաղթել անցած խաղում: Ուրախ եմ, որ կրկին վերադարձա հավաքական: Վաղվա խաղում կփորձենք հաղթել: Յուրաքանչյուր խաղից առաջ ունենում ենք ակնկալիքներ, կփորձենք հաղթել»,- Ժիրայր Շաղոյանը:

Հիշեցնենք, որ Սլովենիայի հետ ընկերական խաղում Հայաստանի թիմը պարտվել է 1:2 հաշվով։

Ղազախստանի հավաքականի հետ ընկերական հանդիպումը տեղի կունենա հունիսի 7-ին Երեւանում եւ կմեկնարկի 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով