00:59  ,  27 մայիսի, 2024

Հոկեյի ԱԱ․ Չեխիան՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Տափօղակով հոկեյի տղամարդկանց Չեխիայի հավաքականը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 14 տարում առաջին անգամ։

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած եզրափակիչում չեխերը մրցեցին Շվեյցարիայի հավաքականի հետ եւ առավելության հասան 2:0 հաշվով։

Բրոնզե մեդալները նվաճեցին Շվեդիայի ներկայացուցիչները, որոնք երրորդ տեղի համար խաղում 4:2 հաշվով պարտության մատնեցին Կանադայի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում