23:00  ,  26 մայիսի, 2024

ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան

«Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։

Հավակնորդների եզրափակիչ եռյակում էին նաեւ Դանիլ Պրուցեւը («Սպարտակ») եւ Անտոն Միրանչուկը («Լոկոմոտիվ»)։

Ռուսաստանի ավարտված առաջնությունում Սպերցյանը մասնակցել է 29 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ «Կրասնոդարն» առաջին անգամ դարձել է փոխչեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում