20:33  ,  25 մայիսի, 2024

«Զենիթը»՝ Ռուսաստանի չեմպիոն, «Կրասնոդարը»՝ փոխչեմպիոն

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 6-րդ տարի անընդմեջ նվաճեց ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը։

Վերջին տուրում Սերգեյ Սեմակի գլխավորած թիմը 2:1 հաշվով պարտության մատնեց «Ռոստովին» եւ 30 խաղում վաստակեց 57 միավոր։

Առաջին անգամ փոխչեմպիոն դարձավ «Կրասնոդարը», որը 1:0 հաշվով հաղթեց Մոսկվայի «Դինամոյին» եւ վաստակեց 56 միավոր։ «Դինամոն» նույնքան միավորով երրորդն է։

«Զենիթը» դարձավ նախկին ԽՍՀՄ եւ Ռուսաստանի 11-ակի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում