Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի («Կաստիլյա») գլխավոր մարզիչ, Արքայական ակումբի լեգենդար խաղացող Ռաուլ Գոնսալեսը ամռանը կարող է հեռանալ պաշտոնից։
Նա «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է ուժերը փորձել Գերմանիայի Բունդեսլիգայում, հաղորդում է գերմանական Bild-ը։
Առայժմ հայտնի չէ, թե որ ակումբից կարող է առաջարկ ստանալ Ռաուլը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում