Իտալական «Միլանի» եւ Ֆրանսիայի հավաքականի 26-ամյա եզրային պաշտպան Տեո Էրնանդեսը մոտ է Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն, հաղորդում է իսպանական Marca-ն։
«Բավարիայում» փոխարինող են փնտրում կանադացի եզրային պաշտպան Ալֆոնսո Դեւիսին, որը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Տեո Էրնանդեսն ավարտվող ակումբային մրցաշրջանում մասնակցել է 45 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։
Նրա պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։
Transfermarkt-ը Տեո Էրնանդեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում