Իսպանացի Խուլեն Լոպետեգին նշանակվեց Լոնդոնի «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է անգլիական ակումբի կայքը։
54-ամյա մասնագետը փոխարինեց շոտլանդացի Դեւիդ Մոյեսին, որը թիմը ղեկավարում էր 2019թ․ դեկտեմբերից։ Այս ընթացքում «Վեստ Հեմը» նրա ղեկավարությամբ անցկացրած 228 խաղում տարել է 102 հաղթանակ, կրել 83 պարտություն, 43 հանդիպում ավարտել ոչ ոքի։
Խուլեն Լոպետեգին մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է «Ռայո Վալիեկանոն», «Ռեալի» երկրորդ թիմը, Իսպանիայի երիտասարդական հավաքականը, «Պորտուն», Իսպանիայի ազգային հավաքականը, «Ռեալը», «Սեւիլիան» եւ «Վուլվերհեմփթոնը»։
Անգլիայի ավարտված առաջնությունում «Վեստ Հեմը» գրավել է 9-րդ տեղը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում