12:02  ,  23 մայիսի, 2024

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Թաիլանդում (ֆոտո)

Բռնցքամարտի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականները ժամանել են Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկ եւ անցկացրել առաջին մարզումը։

Կարեն Աղամալյանի գլխավորած թիմը կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարին, որը վերջինն է Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ։ Հայաստանի բռնցքամարտիկներից դեռ ոչ ոք չի նվաճել օլիմպիական ուղեգիր։

Թաիլանդում ռինգ դուրս կգան Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ), Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչեւան (54 կգ ) եւ Անի Հովսեփյանը (66 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս