Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերը» բարելավեց անպարտելի շարքի եվրոպական ռեկորդը։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը պարտություն չի կրել 50 խաղում անընդմեջ։
Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Բայերը» մրցակցի խաղադաշտում 5:0 հաշվով հաղթել է «Բոխումին» եւ ունի 87 միավոր։
«Բայերը» մայիսի 10-ին էր գերազանցել պորտուգալական «Բենֆիկայի» ռեկորդն անընդմեջ անպարտելի հանդիպումների քանակով (49)՝ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում 2:2 հաշվով խաղալով իտալական «Ռոմայի» հետ։
Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Բայերի» մրցակիցը կլինի իտալական «Ատալանտան»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

11:06 , 19 սեպտեմբերի
10:02 , 19 սեպտեմբերի
09:06 , 19 սեպտեմբերի
00:55 , 19 սեպտեմբերի 
00:23 , 19 սեպտեմբերի 
23:27 , 18 սեպտեմբերի
23:09 , 18 սեպտեմբերի
22:52 , 18 սեպտեմբերի 
22:01 , 18 սեպտեմբերի
20:24 , 18 սեպտեմբերի