10:49 13 մայիսի, 2024Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերը» բարելավեց անպարտելի շարքի եվրոպական ռեկորդը։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը պարտություն չի կրել 50 խաղում անընդմեջ։
Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Բայերը» մրցակցի խաղադաշտում 5:0 հաշվով հաղթել է «Բոխումին» եւ ունի 87 միավոր։
«Բայերը» մայիսի 10-ին էր գերազանցել պորտուգալական «Բենֆիկայի» ռեկորդն անընդմեջ անպարտելի հանդիպումների քանակով (49)՝ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում 2:2 հաշվով խաղալով իտալական «Ռոմայի» հետ։
Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Բայերի» մրցակիցը կլինի իտալական «Ատալանտան»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.