23:27  ,  12 մայիսի, 2024

«Բայերն» անկասելի է՝ 5:0 (տեսանյութ)

Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերը» Բունդեսլիգայի 33-րդ տուրում հյուրընկալվեց «Բոխումին»։

Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց 5:0 հաշվով։

Գոլերը խփեցին չեխ հարձակվող Պատրիկ Շիկը, նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆասեն, մարոկկացի հարձակվող Ամին Ադլին, խորվաթ պաշտպան Յոսիպ Ստանիշիչը եւ իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն։

«Բայերը» վաստակել է 87 միավոր, «Բոխումը» 33 միավորով 14-րդն է։

Գերմանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Բոխում» - «Բայեր»՝ 0:5 (տեսանյութ)

Պատրիկ Շիկ, 41, Վիկտոր Բոնիֆասե, 45+2, 11մ, Ամին Ադլի, 76, Յոսիպ Ստանիշիչ, 86, Ալեխանդրո Գրիմալդո, 90+3

Հեռացում՝ Ֆելիքս Պասլակ («Բոխում»), 15

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում