23:04  ,  9 մայիսի, 2024

«Բարսելոնան» Կուբարսիի հրաժարագինը սահմանել է կես միլիարդ եվրո

«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը իսպանացի պաշտպան Պաու Կուբարսիի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ 17-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը սահմանվել է կես միլիարդ եվրո։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կուբարսին մասնակցել է 15 հանդիպման։ Իսպանիայի գավաթի խաղարկությունում նա մասնակցել է 3 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայում Կուբարսին մասնակցել է 3 հանդիպման։

Իսպանիայի առաջնության 34 տուրից հետո «Բարսելոնան» 73 միավորով երրորդն է։

Չեմպիոնի տիտղոսն ապահովել է Մադրիդի «Ռեալը», որն ունի 87 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում